Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստեփան Սաֆարյանը երեկ Բաղրամյան պողոտայում է եղել, երբ պողոտայով ցանկացել է անցնել շտապօգնության մեքենան: Նշենք, որ տեսնելով մեքենան` ցուցարարները սկսել են սուլել, մեքենայի վարորդը հետ է շրջվել եւ գնացել: Yerkir.am-ի հետ զրույցում Ստեփան Սաֆարյանը հաստատեց, որ ցուցարարները սուլել եւ ծափահարել են: Ծափահարել են այն ժամանակ, երբ մեքենան թեքվել եւ գնացել է, իսկ սուլոցներ եղել են ողջ ընթացքում: Պարզվում է, ըստ Սաֆարյանի, ակտիվիստները «սուլել եւ ծափահարել են՝ որպես ողջույնի նշան, որ վարորդը ճիշտ գտնվեց եւ շրջվեց գնաց այլ ճանապարհով»: «Այո, սուլոց եղել ա, բայց ինչի՞ համար: Կեսը սուլում էր որպես ողջունի նշան, կեսը ծափ էր տալիս: Սուլոցը միայն հեգնանքի նշան չէ»,- հայտարարեց Սաֆարյանը: Սաֆարյանի այն ֆանտաստիկ դիտարկմանն ի պատասխան, որ երբ ասում է՝ թե սուլոցը հեգնանքի նշան չէ, ստացվում է, որ երբ օրեր առաջ էլ Աշոտյանին սուլում էին, փաստորեն չէի՞ն հասկացնում, որ հեռանա, Սաֆարյանը հայտարարեց, թե տարբեր իրավիճակներում տարբեր նշանակություն ունի սուլոցը:
Ինչպես ասում են՝ մեկնաբանությունները թողնում ենք ձեզ: Երբ ձեզ կսուլեն, հոգ չէ, մտածեք, որ ողջունում են, ոչ թե դժգոհություն, անհամաձայնություն կամ բողոք արտահայտում: