|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդես է եկել հերթական «բացահայտմամբ»` լրջորեն հայտարարել է, որ մարդիկ հաղորդակցվում են խոսելով:
Ըստ Demokrathaber-ի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնում պատգամավորների հետ ընթացող՝ սահմանադրական փոխությունների վերաբերյալ բանակցությունների մասին լրագրողների հետ զրուցելիս Յըլդըրըմը փորձել է խելացի միտք արտահայտել, սակայն հայտնվել է ծիծաղելի իրավիճակում:
«Սահմանադրության փոփոխությունների հարցում որոշակի մակարդակի ենք հասել: Մեր գործընկերներն այդ կապակցությամբ բանակցում են, այնուհետև՝ մեզ հետ խորհրդակցում: Այս հարցը լայնորեն կքննարկվի նաև հանձնաժողովի նիստում: Մարդիկ հաղորդակցվում են խոսելով»,- հայտարարել է նա:
Թուրքական կայքերը, ասես, հեգնելով նրան, համատարած նույն կերպ են վերնագրել նրա հայտարարությունը: