|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երեկ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հորադիս գյուղատեղի տանող դաշտամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլորվել ձորը:
Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ուղևորներից մեկը՝ 58-ամյա Ս Գևորգյանը, մահացել է, իսկ վթարի հետևանքով վիրավորված` 51-ամյա Հ. Գևորգյանը և 48-ամյա Մ. Մարգարյանը գտնվում են հիվանդանոցում:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորներից Հ. Գևորգյանը աշխատում է ՀՀ ՊՆ Վայքի զինկոմիսարիատում՝ որպես զորահավաքային բաժանմունքի սպա, իսկ Մ. Մարգարյանը` Վայքի վարժարանում՝ որպես զինղեկ:
Վթարի հանգամանքները պարզվում են: