|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սեպտեմբերի 27-ին, ժամը 18.23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան-Սևան M-4 միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարահի 53-րդ կմ-ում «Toyota» մակնիշի 50 DL 050 պ/հ (վարորդ Է.Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, ինչի հետևանքով Է.Մ.-ը (ծնված 1980 թ) Սևան քաղաքի ԲԿ տեղափոխման ճանապարհին մահացել է: