կարևոր
2542 դիտում, 1 ամիս առաջ - 2024-08-01 21:37
Հասարակություն

Այսօր Հայաստանում «ոսկե հորթի» պաշտամունքն է․ Բագրատ Սրբազան

«Այսօր Հայաստանում «ոսկե հորթի» պաշտամունքն է, ինչը իշխանությունները նեռի գլխավորությամբ իրականացնում են։ Մարդկանց փորձում են սովորեցնել, որ ո՛չ երազ ունեցեք, ո՛չ տեսիլք ունեցեք, ո՛չ իղձեր, ո՛չ ցանկություններ ու ձգտումներ, այլ կերեք, հարբեք և վերջում էլ կմեռնեք։ Այսինքն՝ այն ինչ Աստված մեզ տվել է որպես շունչ ու հոգի, փորձում են մեզնից խլել, հավասարեցնելով մեզ կենդանական աշխարհին»,- Շենգավիթում բնակիչների հետ հանդիպմանն ասաց Բագրատ Սրբազանը։