կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-09 11:14
Իրավական

Խեթ հայացքով նայելը` անչափահասի դանակահարության պատճառ. մանրամասներ` Գյումրիում տեղի ունեցած դեպքի մասին

Խեթ հայացքով նայելը` անչափահասի դանակահարության պատճառ. մանրամասներ` Գյումրիում տեղի ունեցած դեպքի մասին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարվել Գյումրիում անչափահասին դանակահարելու վերաբերյալ քրեական գործը: Համաձայն մեղադրանքի` անչափահաս Կ.Պ-ն 2018թ. փետրվարի 20-ին, ժ.13:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սպանդարյան փողոցում գտնվող թիվ 3 արհեստագործական ուսումնարանի մոտ հանդիպել է իրեն ծանոթ անչափահաս Ռ. Հ-ին: Խեթ հայացքով միմյանց նայելու պատճառով վիճաբանել է նրա հետ, ինչը շարունակվել է Գյումրի-Արևիկ ավտոճանապարհի երկաթուղային գծանցի հատվածում. անչափահասները քաշքշել են միմյանց:

Այնուհետև Կ. Պ-ն, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, իր մոտ պահվող ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է Ռ.Հ.-ի ձախ բազկի կողմնային մակերեսին` նրա առողջությանը պատճառել ծակած կտրած վերքի` պրոֆուզ արյունահոսության, բազկային զարկերակի և երակի, նաև եռագլուխ մկանի վնասման ձևով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Անչափահասին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: Անչափահաստ հանձվել է ծնողների հսկողությանը: