ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զինված խմբի անդամների հետ, որից հետո լրագրողների հետ զրույցում ասել է. «Ինչքան հասկացա՝ այնտեղ եղել են 6 ոստիկան, իսկ Եղիազարյանն /ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյան-խմբ./ ու Օսիպյանը /Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյան/ եկել են հետո: 8 հոգի էին, մի հոգի գնաց հիվանդանոց, մնաց 7: Երկու ոստիկանների մասին հակասական տեղեկություններ հասան ինձ»:
Նշենք, որ քիչ առաջ ԱԱԾ-ն հայտնեց, որ 1 ոստիկան զոհվել է, եւս 2-ը` վիրավոր են: