Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանությունը «Դիմադրություն» շարժման խաղաղ ավտոերթի մասնակիցների համար փակել է դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը։
Ավտոերթի մասնակիցները հրաժարվեցին շրջանցել Հանրապետության հրապարակը։ Ոստիկանները խաղաղ ցույց իրականացնող քաղաքացիների մի մասին բերման ենթարկեցին։
Փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանն էլ լրագրողներին ասել է․ «Խաղաղ երթի մասնակիցներին առաջարկվել է տարանցիկ ճանապարհ, սակայն նրանք չհամաձայնեցին։ Պարեկային ոստիկանությունն է որոշում երթի ուղղությունը»։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր՝ ժամը 12։00-ից, Երևանում ավտոերթեր է անցկացնում 4 տարբեր ուղղություններով։ Տրանսպորտային միջոցներին ամրացված են Հայաստանի և Արցախի դրոշները։