Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ հայտնել էինք, որ Երեւանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընթացող ցույցերը լուսաբանող ռուսական НТВ հեռուստաընկերության թղթակիցն ու օպերատորը ցուցարարների հետ զրուցելիս հայտնել են, որ իրենց աշխատանքից ազատել են, քանի որ ուղիղ եթերում ցուցարարներն իրենց խմբագրության համար անընդունելի բովանդակությամբ պաստառներ են պահել:
Սակայն ցուցարարների հետ զրույցից ժամեր անց НТВ-ի եթերում հեռարձակվել է «Анатомия дня» հաղորդումը, որի ժամանակ Անաստասիան ուղիղ եթեր է դուրս եկել Երևանից:
Բացի այդ` այսօր առավոտյան Голос России-ի երևանյան թղթակից Էլինա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել, որում տեղեկացրել է, որ Անաստասիա Պակին չեն հեռացրել աշխատանքից: Կատարվածից հետո ղեկավարությունը նրա հետ խիստ զրույց է ունեցել, և նա նյարդային վիճակում է գտնվել ցուցարարների հետ զրույցի պահին, ինչով էլ պայմանավորված էր նրա պահվածքը:
Ի դեպ, ինքը` Անստասիան, գրառման տակ մենաբանություն է թողել՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար և հայտնելով, որ իրենց մոտ ամեն բան կարգին է: