|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
НТВ հեռուստաընկերությունը հունվարի 26-ին ռեպորտաժ էր ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի ամուսնության վերաբերյալ խոսակցությունների մասին, որը, սակայն, կարողացել են տեսնել միայն Ռուսաստանի արևելքում. գրում է pithily.ru-ն:
Ռուսաստանի եվրոպական մասում ու Սիբիրում ռեպորտաժն այդպես էլ չի հեռարձակվել: НТВ-ի պաշտոնական կայքից նաև հեռացվել է ռեպորտաժի մասին ազդը:
Ռեպորտաժում պատմվում է Լյուդմիլա Պուտինայի հնարավոր ամուսնության մասին: Այդ լուրը ավելի վաղ հաղորդել էր «Собеседник»-ը: Սակայն նյութի հեղինակը նշում է, որ ամուսնության վկայականը մինչ օրս ոչ ոք չի տեսել:
Նշենք, որ Собеседник-ը, հիմնվելով այն փաստի վրա, որ ՌԴ նախկին առաջին տիկնոջ անշարժ գույքի փաստաթղթերում ազգանվան փոփոխություն է տեղի ունեցել, գրել էր, թե նա ամուսնացել է 37-ամյա Արթուր Օչերետնիի հետ: