կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-26 08:45
Հասարակություն

Բաղրամյան փողոցի ցույցերին արձագանքում են Ռուսաստանի կառավարությունից. «ՀԺ»

Բաղրամյան փողոցի ցույցերին արձագանքում են Ռուսաստանի կառավարությունից. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. «Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը որևէ առնչություն չունի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ: Երեկ նման հայտարարություն է արել Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ՌԴ էներգետիկայի նախարարությունն ինչ առնչություն ունի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ: «Մենք Հայաստանում ներկայումս ընթացող իրադարձությունների վրա որևէ ազդեցություն չունենք: Այդ երկրի կառավարությունը սակագների ձևավորման վերաբերյալ որոշումներն ինքնուրույն է ընդունում: Եվ բնականաբար՝ Ռուսաստանը որևէ առնչություն չունի Հայաստանում տեղի ունեցող զանգվածային ցույցերի հետ»,- ասել է Նովակը:

 Նախօրեին էլ ՌԴ արտաքին գործերի նախարարությունն էր անդրադարձել Երևանում տեղի ունեցող իրադարձություններին: ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել էր. «Մոսկվան հույս ունի, որ իրավիճակը կլուծվի այնպես, որ բավարարի երկու կողմին էլ՝ թե ցուցարարներին, թե՛ իշխանություններին: Սպասում ենք Երևանից լուրերին»: Կարասինը խոսել էր նաև ռուսական ԶԼՄ-ներով շրջանառվող այն վարկածի մասին, թե Հայաստանի ներկա իրավիճակը հրահրվում է Արևմուտքից ասելով, որ այն պետք է ապացուցել»: «Մենք ուշադիր կուսումնասիրենք այն ամենը, ինչը նախորդել է ակցիաներին, բայց հապճեպ եզրակացություններ ես չէի անի»,- ասել է Գրիգորի Կարասինը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։