|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Հրապարակը» գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական կուլիսներում ինտենսիվ որոնումների մեջ են՝ ինչպես լուծել Բաղրամյան փողոցի միտինգավորների պահանջների դիլեման: Տնտեսական կոլապսի այս պայմաններում ուղղակի անհնար է որևէ կարգի զիջում, և փորձ է արվում գտնել ոսկե միջինը, որ «համ գայլերը կուշտ լինեն, համ ոչխարները՝ անվնաս»: Մի մասը պնդում է, որ պետք է որոշակի փաթեթ առաջարկվի, ըստ որի՝ յոթ դրամ սակագնի թանկացման դեպքում կառավարությունը հետամուտ լինի դոմինոյի էֆեկտով մնացյալ ապրանքների չթանկացմանը: Ասել է թե՝ Հովիկ Աբրահամյանն էլի կգնա խանութներ՝ պոկելու ձվերի պիտակները: Արմատական զիջումների գնալու կողմնակիցներ նույնպես կան: Ըստ այդմ՝ իշխանությունը Ռուսաստանի հետ համատեղ փորձում է նոր տարիֆները «ջարդել» ՀԷՑ-ի նոր՝ մեծահարուստ գնորդի վրա, ինչին էլ վերջինս դեռ չի համաձայնում: «Գուցե մեկ էլ ու՝ համոզվի»,- հույս են փայփայում կառավարության. աղբյուրները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։