|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Իրանը պետք է կոշտ արձագանքի բողոքի ցույցերին, որոնք տեղի են ունենում երկրում Մահսա Ամինիի մահից հետո, ով ձերբակալվել էր ոստիկանության կողմից։ Այս մասին, ըստ Reuters-ի, հայտարարել է հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին։
Գործակալությունը նշում է, որ երկրում տեղի են ունենում վերջին տարիների ամենամեծ բողոքի ցույցերը։ Ինչպես հայտնի է դարձել, Իրանի ղեկավարը մատնանշել է բողոքը հասարակական կարգի ու անվտանգության խախտումից տարբերելու անհրաժեշտությունը։ Նա երկրում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է ապստամբություն։ Այդ կապակցությամբ նա խոստացել է «գործ ունենալ նրանց հետ, ովքեր խաթարում են երկրի անվտանգությանն ու հանգստությանը»։
Տեղական հեռուստաընկերության տվյալներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն 41 մարդ։ Նշվում է, որ Իրանի նահանգների մեծ մասում բողոքի ակցիաներ են տեղի ունենում։
Հիշեցնենք, որ գլխաշորը ոչ պատշաճ կրելու համար ոստիկանություն էր տարվեր 22-ամյա Մահսա Ամինիին, որտեղ նա մահացել էր։ Դրանից հետո երկրում սկսվել է զանգվածային բողոքի ակցիաներ։