կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-07 12:07
Հասարակություն

Պետական միջոցներով կշարունակվի Գանձակ գյուղի Բաղրամյան փողոցի հիմնանորոգումը

Պետական միջոցներով կշարունակվի Գանձակ գյուղի Բաղրամյան փողոցի հիմնանորոգումը

Պետական  միջոցներով այս տարի կշարունակվի եւ ավարտի կհասցվի Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Բաղրամյան փողոցի ասֆալտապատման ծրագիրը, որի մի մասն իրականացվել է 2019 թվականի ընթացքում:

Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, Գանձակի ներհամայնքային ճանապարհի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր  արժեքը կազմել է 307 միլիոն 750 հազար դրամ, որից նախորդ տարում իրացվել է 119 միլիոն 749 հազար դրամը, իսկ մնացած գումարը կիրացվի այս տարվա ընթացքում: 

«Այս ծրագրով Բաղրամյան փողոցը նախատեսվում է  ասֆալտապատել 1 823 գծամետր երկարությամբ: Եվս 257 գծամետր էլ այն շարունակվում է դեպի թիվ 2 դպրոց: Ասֆալտապատվող ճանապարհի ընդհանուր մակերեսը կազմում է 15 հազար 313 քառակուսի մետր, որից 3 056  քառակուսի մետրը ասֆալտապատվել է նախորդ տարի: Տեղադրվել են 1 401 գծամետր երկարությամբ ջրահեռացման համակարգ, ամբողջ ճանապարհի  խճային հիմքը եւ մայթերի եզրաքարերը: Ծրագրի շրջանակում հիմնանորոգվելու է երկու կամուրջ, մայթերի եզրաքարերի տեղադրում 1488 գծամետր երկարությամբ, մայթերի ասֆալտապատում՝ 2 193 քառակուսի մետր մակերեսով: Շինարարական աշխատանքները կվերսկսվեն մայիսի երկրորդ կեսից»,-նշեց շինարարական աշխատանքերն իրականացնող «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ գլխավոր ինժեներ Բաղդասար Նազեյանը: