|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Քիչ առաջ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բողոքի ակցիայի ակտիվիստներին հորդորեց բացել Մոսկովյան փողոցը, որը փակվել է ցուցարարների կողմից, ինչը անհարմարություններ է ստեղծում երթեւեկության համար: Ցուցարարները խոստացան բացել փողոցը:
Նշենք որ ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում անօրինական հավաքի անցակցմամբ պայմանավորված՝ անհնարին է դարձել և ամբողջովին դադարեցվել է երթևեկությունը Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածում, ինչը լուրջ դժվարություններ է հարուցում երթևեկության մասնակիցների համար:
Քաղաքացիների տեղաշարժն ապահովելու և երթևեկության պարտադրված ծանրաբեռնվածությունը հնարավորինս վերաբաշխելու նպատակով՝ Արաբկիր, Դավիթաշեն, ինչպես և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններից դեպի Երևան քաղաքի կենտրոն երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկում ենք երթևեկության համար փակ հատվածը շրջանցել Պռոշյան-Պարոնյան-Գր. Լուսավորիչ կամ Կիևյան-Լենինգրադյան-Աթենքի փողոցներով:
Բացի այդ, ինպես նշված, այնպես էլ Նոր-Նորք վարչական շրջանից դեպի Էջմիածին քաղաք երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ ենք տալիս Երևան քաղաքի կենտրոնը շրջանցել Դավիթ Բեկ- Ռոստովյան երթուղով»: