կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-01 12:19
Հասարակություն

Ցուցարարները փակել են Սարյան փողոցը, քաոսային վիճակ է

Ցուցարարները փակել են Սարյան փողոցը, քաոսային վիճակ է

Yerkir.am -ի թղթակիցը հայտնում է, որ այն ընթացքում, երբ ոստիկանները, պատ կազմած, փակել էին ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի Սարյան փողոց, մի քանի տասնյակ բողոքող երիտասարդներ, ոստիկաններից աննկատ շարք կանգնելով, փակեցին Սարյան փողոցի երթևեկելի մասը: Երբ ոստիկանները նկատեցին, վազքով հարձակվեցին երիտասարդների վրա` նրանց ճանապարհից հեռացնելու նպատակով: Մի այլ խումբ փողոցի մեկ այլ տեղում էր ճանապարհը փակել:

 

Ներկա պահին Սարյան փողոցն ամբողջությամբ փակ է, սկսվել է քաոսային հրմշտոց կողմերի միջև: Ոստիկանությունը փորձում է, պատ կազմելով, մի կերպ բացել ճանապարհը, առայժմ դա նրան չի հաջողվում: