կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-09 16:18
Հասարակություն

Ցուցարարները բացեցին Նալբանդյան փողոցը

Ցուցարարները բացեցին Նալբանդյան  փողոցը
Քիչ առաջ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը Նալբանդյան փողոցը փակած քաղաքացիներին հավաստիացրեց, որ բերման ենթարկված ակտիվիստին ազատ կարձակեն, ինչից հետո ակտիվիստները համաձայնեցին բացել փողոցը: «Դեմ եմ» շարժման անդամները կոչ արեցին շարժման մասնակիցներին` ապրիլի 12-ին մասնակցել Մատենադարանի առջև անցկացվելիք հանրահավաքին, իսկ կառավարությանը հորդորեցին վաղվա նիստի ժամանակ քննարկել և հանել էլեկտրոնային հաշվետվություններում պարտադիր կուտակայինի ինքնաշխատ հաշվարկվող մասը: