Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հաղթանակի զբոսայգուց դեպի Աբովյան պուրակ տանող ճանապարհին անհնազանդության երթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մի ուղղությամբ չեն բավարարվում եւ ամբողջ փողոցն են փակում:
Այդպես քայլելով՝ երթը հասավ Կորյունի փողոց, որտեղ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ նստում ենք՝ հանգստանալու։ Ցուցարարները նստեցին գետնին՝ փակելով փողոցը։ Այդ ընթացքում նրանք վանկարկում էին՝ «Նիկոլ դավաճան»։
Նշենք, որ այսօր՝ ժամը 12-ին, Երեւանում չորս ուղղությամբ անհնազանդության երթեր և ակցիաներ են մեկնարկել: Առաջին երթը մեկնարկել է Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից, և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։
Ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք։
Մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։