|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նիկոլ Փաշինյանն ու նրա համակիրները մտան մանկավարժական համալսարանի շենք: Նրանք վանկարկում են` «Միացեք», «Դասադուլ», «Քայլ արա»: Համալսարանի ներկայացուցիչն ասաց. «Դուք մտաք ներս, տեսաք, որ դուռը բաց է, ով ուզում էր միանալ, միացել է ձեզ, դուրս եկեք, մենք շարունակենք մեր աշխատանքը»:
Այս պահին ցուցարարները փակել են Խանջյան փողոցը: Փակ են նաև Երևանի մի շարք խաչմերուկներ և փողոցներ, այդ թվում` Մոսկովյան, Սարյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Թումանյան, Հերացի, Ամիրյան, Օրբելի, Սայաթ-Նովա փողոցները, Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաները: