Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով՝ քաղաքացիներն առավոտ շուտ Սարալանջի հատվածում փակեցին Վերին անտառային փողոցը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Փաշինյանի հրաժարականի վանկարկումները ավտոմեքենաներն ուղեկցում էին ձայնային ազդանշաններով։
Նույն պահին մայրաքաղաքի այլ հատվածներում ևս բողոքի ակցիաներ էին ընթանում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
«Բողոքի ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը և նիկոլիզմը գոյատևում են Հայաստանում։ Մենք բողոքի, անհնազանդության բազմապիսի միջոցառումներ ենք անելու, մինչև Նիկոլ Փաշինյանին հեռացնենք իշխանությունից»,-ասաց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։
Նա նշեց, որ այդ պահին էլ երթևեկությունը կաթվածահար է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գիտակցի՝ դա է ժողովրդի պահանջը և հրաժարական տա։
Գերասիմ Վարդանյանը անհրաժեշտ համարեց՝ միմյանց սատարելով չարիքից ազատել մեր երկիրը։
Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները փողոցները փակ պահեցին մոտ 20 րոպե։
Մանրամասն՝ տեսանյութում․