|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ցուցարարների պահվածքն Աշոտյանի հանդեպ տեղին չէր. լրագրողներին կարծիք հայտնեց դերասան Սերգեյ Դանիելյանը` խոսելով երեկ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիային ներկա լինելուն և ցուցարարների պահանջին, որ նա հեռանա:
Դանիելյանի կարծիքով` ցուցարարները պետք է նախ լսեին, թե նա ինչ էր ասում: «Մարդը դուրս է եկել խոսելու, հայհոյում են: Կարող է ես էլ հայտնվեի Աշոտյանի կարգավիճակում, չնայած հույս ունեմ` մարդիկ հասկանում են, որ ես իշխանությունների նման էդքան վատ բաներ չեմ արել: Ես հասկանում եմ, այո, ոչ միայն Աշոտյանին, մյուս նախարարներին էլ հերթով կարելի է հայհոյել, բայց նա էլ մեզ նման քաղաքացի է, ով վաղը գնալու է և իր հոսանքի համար վճարի: Ճիշտ է, ինքը մի քիչ հարուստ է, ավելի հեշտ կմուծի, քան մենք, բայց դե»,- ասաց դերասանը: