Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
Երևան քաղաքի դատարանի «Շենգավիթ» նստավայրում տեղի ունեցավ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ` Եռաբլուրի միջադեպի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջադեպ է տեղի ունեցել՝ զոհված զինծառայողներիի ծնողների և «ՔՊ»-ական պատգամավորներ Հակոբ Ասլանյանի և Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ, որի ընթացքում ծնողներից մեկը՝ Արմեն Գալստյանն ապտակել է Հովիկ Աղազարյանին։ Իրավապահներն էլ ժամերի ընթացքում ձերբակալել են զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը` Արմեն Գալստյանին, ապա՝ տարել կալանքի։ Արմեն Գալստյանի կալանավորումից հետո նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել նաև Արմեն Գալստյանի կրստեր որդուն՝ Տիգրան Գալստյանին, ինչպես նաև մեկ այլ քաղաքացու` Արսեն Աբրահամյանին։
Պաշտպանները ներկայացրեցին գործի մանրամասերը, նաև՝ միջնորդեցին դատավարությանը հրավիրելու վկաներ՝ Վիգեն Ազատյանին, Աշոտ Հովհաննիսյանին և Աշոտ Զաքարյանին։ Դատական նիստի ժամանակ, ի պատասխան դատավորի հարցի, Հովիկ Աղազարյանն ասաց, որ մեղադրյալների նկատմամբ գույքային պահանջ չունի։
Գործով մեղադրյալ Արմեն Գալստյանի շահերի պաշտպան Վահան Հովհաննիսյանը միջնորդություն ներկայացրեց՝ Հովիկ Աղազարյանի՝ որպես տուժող դատավարական կարգավիճակը վերացնելու մասին՝ հիմնավորելով ,որ տվյալ քրեական վարույթով Հովիկ Աղազարյանը չի կարող ունենալ տուժողի կարգավիճակ։ Ավելին, ըստ փաստաբանի, նախաքննական մարմինը նույն նորմը տարբեր անձանց նկատմամբ տարբեր կերպ է կիրառել։ Խոսքը՝ Քրեական օրենսգրքի 297 հոդվածի մասին է։
Դատավարական ընթացակարգից և իրավական տերմիններից, ինչպես ինքն է նշում՝ անտեղյակ Հովիկ Աղազարյանը, նիստի ժամանակ որակումներ հնչեցրեց փաստաբան Վահան Հովհաննիսյանի մասնագիտական հմտությունների վերաբերյալ՝ նշելով որ փաստաբանը փայլուն գիտելիքներ չունի, և երբ Վահան Հովհաննիսյանը միջնորդեց, որպեսզի դատարանը սանկցիա կիրառի Հովիկ Աղազարյանի նկատմամբ, դատավորն ասաց, որ ոչնչով չի վիրավորել։ Կատարվածին արձագանքեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը և, դիմելով դատավորին, հռետորական հարց հնչեցրեց՝ արդյո՞ք դատավորը նույն կերպ կվարվեր, եթե հայտարարեին, որ ինքը չի փայլում մասնագիտական գիտելիքներով․ փաստաբանի հարցը դատավորը թողեց անպատասխան՝ լռելով և ոչինչ չպատասխանելով։
Մանրամասն՝ տեսանյութում։