|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Այսօր հոսանքի գնի դեմ թանկացման պայքարում Բաղրամյան պողոտա շարժվելու երկրորդ ցույցն է: Նախորդ օրվա ոստիկանական բռնություններից ու հարյուրավոր քաղաքացիների բերման ենթարկելուց հետո ընդվզումը կրկնապատկվեց: Բաղրամյան փողոցում ցուցարարներին են միացել երգիչ, երգիծաբան Արամ MP3-ն, սերիալի դերասանուհի Լիկա Սալմանյանը, Ագնեսա Շահնազարյանը, դերասան Հայկ Մարությանը, ռեժիսոր Արտեմ Հակոբյանը:
Դերասան Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում նկար է հրապարակել Բաղրամյան փողոցից, մակագրելով. «Այսօր 2 անգամ շատ ենք քան երեկ!!! Վաղը 4 անգամ ավելի ենք լինելու!!! Մեզանից պրծում չունեք»: