|
Փոխարժեքներ
07 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.62 |
| EUR | ⚊ | € 434.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.7679 |
| GBP | ⚊ | £ 498.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.9 |
Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու հետեւանքով տուժել է նաեւ Մարտակերտից բռնի տեղահանված 70-ամյա Գալյա Բաղդասարյանը: Նրա դուստրը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ մոր վիճակը ծանր է, նրան տեղափոխում են այրվածքաբանության կենտրոն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ իրավիճակը լարվել է, բախումներ են սկսվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ, ոստիկաններ: