Զինված հարձակում` Չարենցավանում. 20-ամյա աղջկան կապկպել են ու 5 միլիոն դրամ հափշտակել
Չարենցավանում ավազակային հարձակման է ենթարկվել 20-ամյա աղջիկ։ Դիմակավորված 3 անձինք ներխուժել են բնակարաններից մեկը, կապկպել աղջկան և պահանջել տանը եղած գումարի ու զարդերի գտնվելու վայրը հայտնել. հայտնում է «Փաստինֆո»-ն:
Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել հունիսի 20-ի երեկոյան: