Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, դիմակավորված երեք անձինք, նախնական համաձայնությամբ, կոտրելով տան եվրոպատուհանի ապակին, ապօրինի մուտք են գործել Ծաղկալանջի բնակիչներից մեկի տուն եւ հարձակվել տանտիրուհու ու նրա հարսի վրա։ Կպչուն ժապավենով և պլաստմասե պարաններով կապել են տանը գտնվող երկու կանանց ձեռքերն ու ոտքերը, ապա՝ որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել և հափշտակել են առկա կանխիկ դրամը, ոսկյա զարդեր, բջջային հեռախոս եւ դիմել փախուստի։
Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նույն օրը՝ հոկտեմբերի 19-ին, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են կպչուն ժապավեններ, պլաստմասե պարաններ, ձեռնոցի պոկված մասեր: Տանտիրուհին եւ նրա հարսը ճանաչվել են որպես տուժող և հարցաքննվել:
Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ իրականացնել համարժեք օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու համար եւ ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։