|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, 23-ամյա Անահիտ Թ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Առինջ Մոլլ» տոնավաճառի հետնամասում անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է 8.500 դոլարին համարժեք 4.120.000 դրամ:
Ոստիկանության Կոտայքի բաժնի, մարզային վարչության եւ Աբովյանի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավազակային հարձակումը կատարել է 1995 թ. ծնված Ռոմեն Հ.-ն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Հրազդանի բաժնի, Ծաղկաձորի բաժանմունքի եւ Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 23-ին, ժամը 15.00-ին, Ծաղկաձոր քաղաքի Օրբելի Եղբայրների փողոցից հայտնաբերվել եւ ոստիկանության Հրազդանի բաժին բերման է ենթարկվել Ռոմեն Հ.-ն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է իրեղեն ապացույց հանդիսացող 1.200 դոլար, 176.100 դրամ եւ «Պիրատ» գրառմամբ ծալովի դանակ: Հայտնաբերվածն առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն։