|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ինչպես արդեն տեղեկացրելէինք,այսօր առավոտյան երկրաշարժ էր գրանցվել հայ-թուրքական սահմանին:
Տեղական ժամանակով ժամը 16.36-ին երկրաշարժին հաջորդել է 2.8 մագնիտուդով ևս մեկ հետցնցում, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 00.15-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.990 և արևելյան երկայնության 43.500 աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիա-Հայաստան սահմանային գոտի), օջախի 10 կմ խորությամբ և 3.4 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Ամասիա գյուղում 3 բալ ուժգնությամբ:
Երկրաշարժին հաջորդել է 3.0 մագնիտուդով 2 հետցնցում հունիսի 21-ի ժամը 00.38-ին և 00.57-ին: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: