Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայող Գուրգեն Դ.-ն հայտնել է, որ 2015 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, գործընկերոջ հետ Աբովյան քաղաքում ծառայություն իրականացնելու ընթացքում կանգնեցրել են «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան: Հիշյալ մեքենայի վարորդից փաստաթղթեր պահանջելու կապակցությամբ ավտոմեքենայում գտնվող անձինք վիճաբանության, ապա քաշքշուկի են բռնվել իրենց հետ, որի ընթացքում վերջիններիս կողմից իր գլխին և դեմքին հասցված վնասների հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ:
Նույն դեպքի կապակցությամբ հաղորդում է տվել նաև քաղաքացի Արտյոմ Մ.-ն՝ հայտնելով, որ ընտանիքի անդամների հետ իր «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով դեպի Աբովյան քաղաք երթևեկելու ճանապարհին իրեն կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության ծառայողները, ովքեր անհիմն վիճաբանություն ստեղծելով` բռնություն են գործադրել իր նկատմամբ և պատճառել մարմնական վնասվածքներ:
Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: