|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր` հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00.43-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2,5 մագնիտուդով հետցնցում, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Հիշեցնենք, որ երեկ` ժամը 19.05-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Հայաստանի տարածքում` Գյումրի քաղաքից 20կմ դեպի հյուսիս:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Արթիկ և Գյումրի քաղաքներում `3 բալ ուժգնությամբ: