|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Վանում երեկ տեղի ունեցած երկրաշարժին 118 հետցնցում է հաջորդել: Վերջինը տեղի է ունեցել լուսադեմին` տեղական ժամանակով 05.23-ին` 4 բալ ուժգնությամբ: Ամենաուժեղ հետցնցումը տեղի է ունեցել գիշերը` 23.45-ի սահմաններում` 5.7 բալ ուժգնությամբ:
Պատկան մարմինները բնակչությանը կոչ են արել զերծ մնալ բնակարաններ մտնելուց: Այդ պատճառով հարյուրավոր բնակիչներ գիշերել են փողոցներում:
Ընդհանուր առմամբ` 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին հաջորդել են 5.4, 5.5, 5, 4 բալ ուժգնությամբ մի քանի երկրաշարժեր:
Ըստ CNNturk-ի` աղետի գոտում իրավիճակը դժվարացնում է նաեւ ցուրտ եղանակը: Այս պահին Վանում բավականին ցուրտ է` մոտ 0 աստիճան: Օդերեւութաբանները վաղն առանց տեղումների եղանակ են կանխատեսում, իսկ մյուս օրը տեղումներ կլինեն` ձյան տեսքով: