|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր` հունիսի 19-ին, կայանալու է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հովանավորությամբ նկարահանված «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան: Հիշեցնենք, որ այն Հայոց ցեղասպանության մասին է:
Հակոբյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու «Զվարթնոց» համալիրում, որից հետո ասուլիս է լինելու, և ինքը պատասխանելու է լրագրողների այն բոլոր հարցերին, որոնք ֆիլմին են վերաբերում:
«Ֆիլմն առաջինը կցուցադրվի «Զվարթնոց» համալիում, իսկ վաղը` «Սինեմա Սթար» կինոթատրոնում: «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի աշնանը: Ֆիլմը ցուցադրվելու է նաև արտասահմանյան մի շարք երկրներում»,- ասաց Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այսօր` ժամը 21:00-ին, «Զվարթնոց» համալիրում: