|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու առթիվ հարուցված քրեական գործով, որում ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ներգրավված է որպես կասկածյալ, քննչական մարմինը աղմակահարույց «Հիշողություն» ֆիլմն առգրավելու որոշում կընդունի:
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով` քննիչը մտադիր է ֆիլմը ճանաչել որպես իրեղեն ապացույց և առգրավել դրա օրինակներն ու կցել քրեական գործին՝ որպես ապացուցողական նշանակություն ունեցող նյութ:
Այս կապակցությամբ Yerkir.am-ին ֆինանսների նախարարությունից հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ` բացատրելով, որ վերոնշյալը նախաքննական տվյալ է, և, նախաքննության գաղտնիությունից ելնելով, առայժմ տեղեկություններ տալ չեն կարող:
Նշենք, որ, նախատեսվածի համաձայն, «Հիշողություն» ֆիլմի շնորհանդեսը պետք է տեղի ունենա այս տարվա փետրվարի 10-ին: Եվ եթե քննչական մարմինը նման որոշում ընդունի, ապա ֆիլմի պրեմիերան այդպես էլ չի կայանա: