|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է հարկային նոր օրենսգիրքը: Հիմնական զեկուցող` ՊԵԿ նախագահ Վախթանգ Միրումյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պտգամավոր Նիկոլ Փաշինյանը` ասելով, որ ակցիզային դրույքաչափերի ավելացումը նպաստելու է օղու, բենզինի, լիցքավորվող գազի գնաճին: «Ո՞նց է լինում, որ ամեն անգամ կառավարությունը որոշում է այնպես անել, որ խոշորները հարկվեն, բայց արդյունքում` խոշորներն ավելի լավ պայմաններում են հայտնվում»,- հարցրեց նա:
Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ ակցիզային դրույքաչափերի ավելացումը վերաբերում է բացառապես օղուն և ծխախոտին, գինու և կոնյակի մասով ակցիզային դրույքաչափերի բարձրացում չի նախատեսվում: Օղու մասով էլ ակցիզային դրույքաչափի բարձրացումը չի վերաբերում հատապտղային կամ պտղային հիմքով օղիներին:
«Դա նշանակում է, որ օղու և ծխախոտի գինը կբարձրանա: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ ակցիզային դրույքաչափերի բարձրացման նպատակը դրանց գների բարձրացումն է, որովհետև պետությունը չի խրախուսում այս ապրանքատեսակների լայն կիրառումը: Բենզինի ու սեղմված գազի մասով նույնպես հնարավոր է գնի բարձրացում»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը: