| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            2017-ից աշխատանքային գրքույկները դուրս կգան գործածությունից. այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նա նշեց, որ նման քայլը միայն դրական կարելի է համարել, որովհետև այդ կերպ վերանում ` ավելորդ թղթաբանությունը: «Վաղուց արդեն ձևավորվել է էլեկտրոնային բազա, որտեղ էլ առկա է ողջ ինֆորմացիան անձի մասին, ուստի գրքույկները դառնում են ձևական ու ավելորդ մի բան: Էլեկտրոնային բազայի տվյալներ ունի հարկային մարմինը, և հարկ եղած դեպքում` հենց նրանցից էլ կարող ենք ինֆորմացիա ստանալ»,- ասաց Մակարյանը:
Նա նշեց նաև, որ մինչև 2017-ը նրանք, ովքեր ունեն աշխատանքային գրքույկներ, կարող են այն կիրառել, իսկ նրանք, ովքեր չունեն, պետք էլ չէ ունենալ, քանի որ յուրաքանչյուր կազմակերպության հաշվապահներն ամեն ամիս գրանցում են նոր աշխատողներին կամ աշխատանքից ազատվածներին:
Թե ինչ է լինելու այն մարդկանց աշխատանքային գրքույկների ու աշխատանքային ստաժի հետ, որոնց տվյալները չկան էլեկտրոնային բազայում` ինչ-ինչ պատճառներով /ասենք` տվյալ կազմակերպության արխիվն այրվել կամ ոչնչացվել է/, ըստ Մակարյանի, անհրաժեշտ է դիմել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որոնք էլ կուղղորդեն համապատասխան համայնքի հարկային բաժին:
«Հիմա գործատուն աշխատանքի է վերցնում մարդուն ոչ թե աշխատանքային գրքույկի հիման վրա, այլ գիտելիքի և փորձի, ուստի ստացվում է, որ գրքույկները կամաց-կամաց դուրս են գալիս գործածությունից, և զուտ տեղեկատվական բնույթի փաստաթուղթ դառնում: Իսկ էլեկտրոնային բազայում անձի աշխատանքային փորձի մասին ամբողջ ինֆորմացիան կա»,- ասաց Մակարյանը: