Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Եթե ԲՀԿ-ն աշնանը իշխող կոալիցիայի մաս չկազմի, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Մելիք Մանուկյանը (Շշի Մելո), Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) եւ Արագած Ախոյանը պատրաստվում են դուրս գալ կուսակցությունից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` գործարար պատգամավորներն իրենց շրջապատում հայտարարել են, թե իրենց համար շատ դաժան կլինի, եթե ԱԺ աշնանային նստաշրջանում ԲՀԿ-ն հայտարարի, որ ընդդիմություն է:
Սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել են, թե իրականում նման բան չկա: «Ա՜յ քեզ բան, ես պարզ ասում եմ, որ ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եմ, ու ԲՀԿ-ն քանի գոյություն ունի, ես կմնամ այդ կուսակցության մեջ: Դե պատերի տակ խոսում են, ես ի՞նչ կարող եմ ասել, չգիտեմ՝ ով ինչ է խոսում, բայց ես նման ձեւով եմ մտածում»,- ասել է նախկին ՕԵԿ-ական, այսօր ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: