կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-27 16:56
Հասարակություն

Ռուսական բանակում գործածությունից հանվում են Դ-30 հաուբիցները

Ռուսական բանակում գործածությունից հանվում են Դ-30 հաուբիցները

Ռուսաստանի զինված ուժերում իրենց փառավոր մարտական ուղին են ավարտում 122 մմ տրամաչափի Դ-30 հանրահայտ հաուբիցները. Տեղեկացնում է pravda.ru-ն:

 

ՌԴ ՊՆ-ն որոշում է կայացրել մինչեւ 2013 թվականի ավարտը այս մոդելի բոլոր հաուբիցները հանել սպառազինությունից եւ ուղարկել պահեստարաններ: Սկսած 1960-ական թվականներից աշխարհի տարբեր թեժ կետերի ռազմական գործողություններում մասնակցություն ունեցած Դ-30-ներն իրենց տեղը կզիջեն ավելի ժամանակակից զինատեսակներին` հրետանային ստորաբաժանումներում Դ-30-ներին կփոխարինեն քարշակվող «Мста» հաուբիցներին եւ «Ակացիա» տեսակի ինքնագնաց հրետանային համալիրները:

 

Բացի հնանալուց, զինատեսակների փոփոխությունը հիմնականում կախված է այն հանգամանքից, որ ՌԴ ՊՆ-ն ձգտում է անցնել միասնական` 152 մմ տրամաչափի համակարգերին, որոնց արկերն էականորեն ավելի մեծ կրակային ուժ ունեն:

 

Նշենք, որ բացի Ռուսաստանից,Դ-30 հաուբիցներով զինված են նաեւ աշխարհի 56 երկրներ, այդ թվում` Իսրայելը, Հնդկաստանը, Ալժիրը, Հյուսիսային Կորեան, Լիբիան, Ֆինլանդիան, Մադագասկարը եւ Էստոնիան: 2012 թվականին էլ ՌԴ-ն 150 միավոր Դ-30 հաուբիցներ մատակարարեց Մոնղոլիային:

 

Հիշեցնենք, որ Դ-30 հաուբիցները ՀՀ Զինված ուժերի սպառազինության մեջ նույնպես կիրառվում են: