| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ուսյալ խավից և, այսպես ասած, կարծիք ստեղծողներից շատ-շատերն, իբր, չեն նկատում, թե Նիկոլն ուր է տանում Հայաստանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
««Արցախ» բառը հանել են գործածությունից և ամենայն զգուշությամբ շրջանցում են բոլոր «կոնֆլիկտային թեմաները», փոխարենը կենտրոնացած են կինոյի, գրականության, պատմական թեմաների վրա (բայց ոչ մի դեպքում չանդրադառնալով հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական կռիվներին)։
Իրենց «լավ հայ» լինելը հանրության աչքերում հաստատում են օրերով կատաղի վիճելով, օրինակ՝ «է» օժանդակ բայը «ա»-ով գրելու անթույլատրելիության մասին, ռուսների սրճարանում հայերեն լեզվով մենյուի բացակայության մասին։
Գերակտիվ են, բայց իրենց բարձրացրած թեմաներին (Իլոն Մասկի հերթական բլթից մինչև «քանի հրեշտակ է տեղավորվում ասեղի ծայրին» տիպի վեճեր) եթե նայես, կթվա, թե գրողը Գրինվիչ-Վիլիջի կամ Մոնմարտրի բնակիչ է...
Երբ սրտները շաաաատ է լցվում, քաղաքապատերանին են tag անում, կամ ինչ-որ տուֆտա ՀՈԱԿ-ի՝ «Էս ինչ խայտառակ վիճակ է, պուլպուլակից երրորդ օրն է՝ ջուր չի գալիս» ոճի ինչ-որ գրառումներով։
Բայց նույնիսկ այս դասալիքներն ավելի նախընտրելի են, քան իրենց մտավոր բագաժը և անունն օկուպացիոն վարչակարգին ուղիղ և անթաքույց ձևով ծառայացնողները։
Ֆոռշի արև...»,- գրել է Վրթանեսյանը։