կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-17 12:01
Քաղաքական

Մի ընկերություն կա, որը ցանկանում է ազգային փոխադրողի կարգավիճակ ստանալ

Մի ընկերություն կա, որը ցանկանում է ազգային փոխադրողի կարգավիճակ ստանալ
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեց «Քաղաքացիական ավիացիայի մասին» օրենքում լրացումներ անելու մասին հարցը: Վարման կարգով ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա կարծիք հայտնեց, որ իրականացվում են միայն կիսակոսմետիկ փոփոխություններ, և ոլորտի խնդիրները մնում են չլուծած:
 
«Նիստից հետո պարզվեց, որ կա մի ընկերություն, որը քանիցս դիմել է ազգային փոխադրողի կարգավիճակ ստանալու համար, այնին`չ երեկ նախարարն այստեղ ասում էր, թե դիմողներ չկան: Այդ դիմողը պատրաստ է գալ խմբակցությունների հետ հանդիպման` ասելու, որ ճիշտ չեն կառավարության ներկայացուցիչները, որ քանի տարի մարդուն այստեղից այնտեղ են ուղարկում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու: