|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Լելո Վրաստանի համար» կուսակցության առաջնորդներից Բադրի Ջափարիձեի խոսքով՝ Վրաստանը կարող է ԵՄ անդամակցության միջանկյալ կարգավիճակ ստանալ: Այս մասին քաղաքական գործիչն ասել է Բրյուսելում, որտեղ հանդիպել է համակուսակցականներ Մամուկա Խազարաձեի և Գրիգոլ Հեգելիայի հետ:
«Այսօր Բրյուսելում հայտարարվել է նոր նախաձեռնություն` ԵՄ անդամակցության ճանապարհային քարտեզ ներկայացնելու համար, և դա կլինի հսկայական առաջընթաց, որը ենթադրում է Վրաստանին տրամադրվող՝ ԵՄ միջանկյալ անդամակցության կարգավիճակ: Այս կարգավիճակով Վրաստանը նոր հնարավորություններ կունենա: Սա երկրի համար կլինի բոլորովին նոր փուլ, որը կօգնի մեզ դուրս գալ ամենամեծ տնտեսական ճգնաժամից և իսկապես բարգավաճում բերել Վրաստանի քաղաքացիներին»,- ասել է Բադրի Ջափարիձեն: