կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-26 12:30
Տնտեսական

ԵԱՏՄ-ն կարող է դիտորդի կարգավիճակ ստանալ ԱՀԿ-ում 2 տարի հետո. Տիգրան Սարգսյան

ԵԱՏՄ-ն կարող է դիտորդի կարգավիճակ ստանալ ԱՀԿ-ում 2 տարի հետո. Տիգրան Սարգսյան

ԵԱՏՄ-ը կարող է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ  ստանալ մոտավորպեսս 2 տարի հետո: Այդ մասին ТАСС-ին ասել է  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ նախ իրենք պետք Է ստանան իրենց երկրների համաձայնությունը, այնուհետև այդ առաջարկը ներկայացնեն պետությունների ղեկավարներին:

«Այն բանից հետո, երբ նրանք կտան իրենց համաձայնությունը, կդիմենք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը»,- ասել է  Սարգսյանը:

Նա ընդգծել Է, որ ԵԱՏՄ 5 անդամներից 4-ը ԱՀԿ լիիրավ անդամներ են: Դա նշանակում Է, որ երբ ԱՀԿ հարթակներում բանավեճ Է լինում  մաքսատուրքերին կամ փոխադարձ առևտրի խոչընդոտներին վերաբերող այս կամ այն հարցի շուրջ, այդ երկրները չեն կարող ինքնուրույն նման բանակցություններ վարել, քանի որ այդ լիազորությունները հանձնված են վերազգային մարմնին՝ ԵԱՏՀ-ին:

«Եվ քանի որ  Ղրղզստանը և Հայաստանը նախ եղել են Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամներ, իսկ այնուհետև`  ԵԱՏՄ անդամներ, ապա այստեղ որոշակի հարցեր են ծագում, որոնց վերաբերյալ հարկավոր են բոլոր երկրների հետ համաձայնեցված որոշումներ»,- պարզաբանել Է Տիգրան Սարգսյանը: