Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ տևական ժամանակ է, ինչ դատարկվում է Սևանի հայտնի «Ախթամար» հյուրանոցային համալիրը: Գույքը մաքրում են տարածքից: Ինչպես հայտնի է՝ այդ համալիրի ներսում գործել է «Գոլդեն Փելես» խաղատունը, որտեղ արաբ մի շեյխ խոշոր գումար էր շահել (հավանաբար համալիրի գնի չափով): Հիշեցնենք, որ համալիրը պատկանում է Աժ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկին):
Արդեն տևական ժամանակ է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է կապ հաստատել համալիրի տնօրինության հետ, բայց ապարդյուն: Հեռախոսահամարներին ոչ ոք չի պատասխանում: Իսկ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, պատասխանելով մեր հարցերին, թե ինչու է իր ընկեր Լևոն Սարգսյանին պատկանող համալիրի գույքը հանվում շենքից, և ինչո՞ւ է Լ. Սարգսյանը նման իրավիճակում հայտնվել, պատասխանեց, որ ինքը որևէ տեղեկություն չունի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։