Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նիստի ավարտից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ թուրքական լոլիկի ներմուծման արդյունքում առաջ եկած խնդրին:
Անանյանը նշեց, որ 2018-ի ամռանը նորամուծություն է արվել, ըստ որի` ֆիզիկական անձանց ուղեկցող բեռում թույլատրելի քանակությունը բարձրացրեցին մինչև 50 կգ-ի, և այս միջոցով մաքսանենգ ճանապարհով բավականին մեծ քանակությամբ լոլիկ է ներմուծվել Հայաստան: Նրա խոսքով` սրա վերաբերյալ իրենք տեղեկություն չունեն, քանի որ դրանք մաքսային ձևակերպում չեն ստացել:
«Շատ դեպքերում 10-20 տոննա տարողությամբ բեռնատարները եկել և հայ-վրացական սահմանի նեյտրալ գոտում դատարկել են իրենց բեռը, մարդիկ էլ 50-ական կգ-ներով այն ներկրել են Հայաստան: Մենք էլ չենք կարողացել հսկողական որևէ գործառույթ իրականացնել զուտ այն պատճառով, որ մեր` նույնիսկ ծառայություն կատարողների առօրյա աշխատանքային գործունեությունը վտանգի տակ է դրվել այդ քաղաքացիների պատճառով: Հունվարի 1-ից, ելնելով այն հանգամանքից, որ ԵԱՏՄ-ում կանոններ են փոխվել, և առավելգույն չափը սահմանվել է 25 կգ-ը իսկ առավելագույն արժեքային չափը` 500 եվրոն, մենք այս հարցը կառավարությունում քննարկել ենք և մի քանի նոր որոշումներ ենք կայացնելու: Մենք շատ կոշտ պայքար ենք մղելու»,- ասաց Անանյանը:
Նա նշեց նաև, որ, կառավարության որոշմամբ, ուղեկցող բեռի 50 կգ առավելագույն չափը սահմանելիս իրենք ցանկություն են ունեցել, որ ազգաբնակչությունը որոշակի կենցաղային կարիքներ հոգալու համար ավելի շատ ուղեկցող բեռ կարողանա բերել:
Անանյանի խոսքով` նոր փոփոխությունների, այսինքն` ուղեկցող բեռի թույլատրելի քանակը 50 կգ-ից 25 կգ դարձնելու շնորհիվ վերահսկելի կդարձնեն լոլիկի էական քանակի մուտքը Հայաստան, և տեղական արտադրողին խանգարող հանգամանքը կվերանա: