կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-21 20:41
Քաղաքական

Արծվիկ Մինասյանի քրոջ որդու՝ Հայկ Հեքիմյանի վերաբերյալ գործը դատարանում է. հայտնի է՝ որ դատավորը կքննի այն

Արծվիկ Մինասյանի քրոջ որդու՝ Հայկ Հեքիմյանի վերաբերյալ գործը դատարանում է. հայտնի է՝ որ դատավորը կքննի այն

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդու՝ Հայկ Հեքիմյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։

Yerkir.am-ը դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ քրեական գործը դատարան մուտք է եղել մայիսի 20-ին, եւ նույն օրը մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին։

Հիշեցնենք, որ Հայկ Հեքիմյանին ձերբակալել են Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ  իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։ Այսօր դատարանը Հայկ Հեքիմյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։