|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Քիչ առաջ Երևանի Հանրապետական մարզադաշտի ասուլիսի սրահում ավարտվեց Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշի մամուլի ասուլիսը։
«Հայաստանի հավաքականը վերջերս ցույց է տալիս այլ խաղ։ Թիմն ավելի ուժեղ է և պաշտպանողական ֆուտբոլ է խաղում, որը մեզ համար խնդիրներ է առաջացրել ընտրական փուլի առաջին խաղում, բայց մենք եկել ենք այստեղ` հաղթելու։ Հայաստանի հավաքականը մշտապես խնդիրներ է ստեղծել Պորտուգալիայի համար։ Ես լիովին հանգիստ եմ և համոզված, որ վաղը հաղթելու ենք»,- ասաց նա։
Հարցին, թե ինչո՞ւ Պորտուգալիայի ընտրանին որոշեց Հայաստան ժամանելուց առաջ մեկնել Վրաստան, մարզիչը պատասխանեց․ «Որոշեցինք խաղին նախապատրաստվել Վրաստանում, քանի որ ժամային տարբերությունը Հայաստանի և Պորտուգալիայի միջև մեծ է։ Եթե խաղայինք Վրաստանի հետ, ապա կնախապատրաստվեինք Վրաստանում»։