|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Սեպտեմբերի 25-ին` ժամը 05.16-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի և Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի 20NN001 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին: Դեպքի վայրում վարորդը կամ ուղևորները չեն գտնվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: