կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-09 15:05
Հասարակություն

Առանց խաղաղության հնարավոր չէ. Լուիս Այալա

Առանց խաղաղության հնարավոր չէ. Լուիս Այալա

Սոցիալիստների ԱՊՀ, Կովկասի և Սև ծովի հանձնախմբի ժողովից հետո Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան
լրագրողների հետ զրույցում ներկայացրեց հանձնախմբի գործունեության կարևոր դրույթները, ինչպես նաև առաքելությունը:

Ըստ նրա` այսօր շուրջ 150 անդամ երկիր կա ամբողջ աշխարհում, որոնցից վաթսունը իշխող կուսակցություններ են:

«Մենք աշխատում ենք, որպեսզի կատարելագործենք ժողովրդավարությունը: Մենք պայքարում ենք, որ ժողովրդավարական սկզբունքները մատուցվեն ճիշտ: Բոլոր այս կուսակցությունները ժողովրդավարական կարգով են կազմավորմում: Տարածքային կոմիտեներից բացի, ունենք նաև թեմատիկ կոմիտե: Այս շաբաթ երկու կոմիտե է եղել: Մեկն անդրադառնում էր միգրացիոն ճգնաժամին, մյուսն էլ հենց Երևանի կոմիտեի ժողովն է: Այս քննարկման ժամանակ անդրադարձ եղավ նաև Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: Սա բոլոր հայերի համար շատ կարևոր տարելից է, և մենք մեր հայ ընկերների կողքին ենք»,- նշեց Սոցինտերնի գլխավոր քարտուղարը:

Ըստ նրա` հանձնաժողովում քննարկվել են երեք հիմնաքարային հարցեր` ժողովրդավարություն, խաղաղություն և հակամարտությունների լուծում: Նա նշեց նաև, որ, բացի ժողովրդավարությունից, իրենք որևէ բան չեն ընդունում: «Ժողովրդավարությունը հիմնասյուն է բոլոր հասարակությունների համար»,- ասաց Այալան` հավելելով, որ հակամարտությունների առկայությունը խաթարում է ժողովրդավարությունը:

Տեղեկացնենք նաև, որ այս հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև ադրբեջանցի` Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական հակամարտությանը:

Այալան նշեց նաև, որ իրենց գլխավոր նպատակներից մեկն էլ անհավասարության դեմ պայքարն է: «Մենք պայքարում ենք քաղաքացիների իրավունքների համար, մենք աշխատատեղերի համար ենք պայքարում: Սա է մեր շարժման ինքնությունը: Մենք կանգնում ենք ամենախոցելիների կողքին: Դրա կարիքն այս տարածաշրջանում, իրոք, կա: Մենք ձախակողմյան ենք և հպարտանում ենք դրա համար: Մենք այս դիրքորոշումն ենք ունեցել հարյուրամյակներ շարունակ»,- ընդգծեց նա:

Ըստ Այալայի`խաղաղությունն ամեն ինչ չէ, բայց առանց խաղաղության հնարավոր չէ: