Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արամ Ա Վեհափառ Հայրապետը հեռախոսազրույց է ունեցել Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։ Այս ամսին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։
Ընդգծվել է, որ իրավաքրեական սկզբունքների եւ միջազգային համապատասխան օրենքների հիման վրա Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը կանխամտածված եւ ծրագրավորված ցեղասպանություն էր՝ ընդդեմ Արցախի ժողովրդի։
Անդրադարձ է կատարվել Կովկասի եւ Միջին Արեւելքի վերջին իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած ցեղասպանություններին և էթնիկ զտման գործընթացիներին, շեշտվել է ցեղասպանությունների անպատժելիության երևույթի անթույլատրելությունը, որը պատճառ է դառնում նոր ցեղասպանությունների իրագործման համար։
Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել դոկտ. Օկամպոյի կատարած աշխատանքները եւ հատկապես Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած գործողությունները որպես ցեղասպանական քաղաքականություն որակելը։