|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գեդիքփաշայում գտնվող` Հրանտ Դինքի անվան դպրոցում մայիսի 30-ին տեղի է ունեցել առաջին շրջանավարտների ավարտական միջոցառումը:
Ըստ «Ակօս»-ի՝ ավարտական միջոցառմանը մասնակցել են Կ.Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը և Հրանտ Դինքի կինը՝ Ռաքելը:
Միջոցառման բացման խոսքում դպրոցի տնօրեն Հերիքնազ Ավագյանը հայտնել է, որ երջանիկ է` դպրոցն առաջին շրջանավարտներն է տվել, սակայն միաժամանակ նշել է, որ տխուր է, որ աշակերտներն իրենց ուսումը շարունակելու են Հայաստանում (Թուրքիայում չկան հայկական ԲՈՒՀ-եր):
Հրանտ Դինքի անվան դպրոցի բարերարներից Թալար Հորոզօղլուն ասել է, որ 9-րդ դասարանի աշակերտները ցանկանում են ուսումը շարունակել Թուրքիայում, սակայն հատուկ վկայականի համար պետք է մեկնեն Հայաստան:
Հորոզօղլուն խոստացել է ֆինանսավորել Հայաստան ուսման համար մեկնող բոլոր աշակերտների ծախսերը:
Միջոցառման ավարտին Աթեշյանը շնորհավորել է շրջանավարտներին և մեկական խաչ նվիրել նրանց: