|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայում կայացան խորհրդարանական ընտրությունները, սակայն վերջնական արդյունքները դեռ չեն հաղորդվել:
Նախնական արդյունքների համաձայն` Թուրքիայի խորհրդարան է անցել չորս կուսակցություն:
Խորհրդարանի նոր կազմում կլինեն կուսակցությունների կողմից առաջադրված` ազգությամբ հայ թեկնածուներ: «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված` լրագրող Մարգար Եսայանը, Ժողովրդա-հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Սելինա Ուզուներ Դողանն ու Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Կարապետ Փայլանը:
Նշենք, որ Էրդողանի աջակցությունը վայելող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, դադարում է միակ իշխող կուսակցությունը լինել: